Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ
Նաիրան Գրանթ Թորնթոնին է միացել 2011 թվականին՝ որպես խորհրդատու, և այս բոլոր տարիների ընթացքում, ունենալով մասնագիտական խոստումնալից ձեռքբերումներ, ներկայումս հանդիսանում է խորհրդատվական ծառայությունների բաժնետեր, ինչպես նաև ղեկավարում է Գրանթ Թորնթոն Հայաստանի տվյալների վերլուծության և հետազոտական կենտրոնը:
Նաիրան ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ բիզնես վերլուծության, ֆինանսական պլանավորման բնագավառում, բիզնես ծրագրերի մշակման և ֆինանսական միջոցների ներգրավման, շուկայական հետազոտությունների, տնտեսության ճյուղերի վերլուծության և նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման, բիզնեսի և ակտիվների գնահատման, ակտիվների կառավարման համակարգերի ներդրման, ներդրումային բանկային ծառայությունների, միաձուլումների և կլանումների գործարքների ժամանակ ընկերությունների պրոֆիլների և առաջարկների կազմման գործնական հմտություններ, աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտի կարգավորման ոլորտում և միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ԱՄՀ, ՄՀԲ, ՀԲ, ՖՀԳԾ) հետ համագործակցության հարուստ փորձ:
Upgrade to initiate conversation first
Upgrade